Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քառյակի ճգնաժամի խորանալով՝ խորանում է նաև ներքաղաքական ճգնաժամը

Քառյակի ճգնաժամի խորանալով՝ խորանում է նաև ներքաղաքական ճգնաժամը
10.09.2014 | 15:26

Քառյակի ներսում ճգնաժամ կա: Այս մասին այսօր հայտարարել է «Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ» ՀԿ նախագահ Ստյոպա Սաֆարյանը: Սաֆարյանը թերևս չի սխալվում, միայն թե պետք է նկատել, որ քառյակի գոյությունն ի սկզբանե էր դատապարտված: Քառյակի չորս ուժերը՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն միասին վերցրած սկզբունքորեն անհամատեղելի ուժեր են: Դրա մասին վաղուց է գրվել ու ոչ մեկ անգամ: Դեռ այն ժամանակներից, երբ ձևավորվում էր այս չորս ուժերի միությունը: Չնայած քաղաքականության մեջ ոչինչ բացառել հնարավոր չէ, նկատի ունենալով այս կուսակցությունների, այսպես ասած, ծագումնաբանությունն ու անցած ճանապարհը, քառյակի կենսունակության հարցում թերահավատներն ավելի շատ էին, քան լավատեսները: Միայն թե թերահավատներն այս անգամ ավելի իրատես դուրս եկան: Նկատենք նաև, որ քառյակի ճգնաժամի մասին փաստողները կգերադասեին, որ քառյակը կայանար որպես այդպիսին: Հայաստանի ներքաղաքական դաշտում վաղուց համաձայնություն չի եղել: Հասարակությունը կարոտ է դրան՝ առավել ևս, որ հենց այդ համաձայնության մեջ է տեսնում համակարգի փոփոխության հավանականությունը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 941

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ